«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 34-րդ կետի հիման վրա և Հայաստանի Հանրապետության «Ընտանեկան օրենսգրքի» 109 հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համապատասխան
1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացմանն օժանդակելու և ստացված փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 11-րդ և 12-րդ կետերի համաձայն հաստատել Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը.
հանձնաժողովի նախագահ՝ Թադևոսյան Գ. - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
հանձնաժողովի անդամներ՝ Սաֆարյան Ա.- համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ Քոլայան Ա.- Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի
Կարապետյան Ս. - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Սարգսյան Զ. -Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարանի տնօրեն
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի «Ջերմուկի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Ջերմուկի համայնքի ավագանու 2011 թվականի ապրիլի 30-ի N 20-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: