«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն
1.Հաստատել Ջերմուկ համայնքի ղեկավարի՝ համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի հետևյալ փոփոխությունների մասին առաջարկությունը. համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002- «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 9606.336 հազար ՀՀ դրամն ուղղել՝
1.1 Բաժին 01, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002- «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4237 (ներկայացուցչական ծախսեր ) տնտեսագիտական հոդվածին 3000.0 հազար ՀՀ դրամ:
1.2 Բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53,210002-«Խողովակաշարային և այլ տրանսպորտ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին 2556.336 հազար ՀՀ դրամով:
1.3 Բաժին 10, խումբ 07, դաս 01, ծրագիր 54, 210002- «Սոցիալական հատուկ արտոնություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4726 (հուղարկավորության նպաստներ բյուջեից) և 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից ) տնտեսագիտական հոդվածներին համապատասխանաբար 500.0 հազարական ՀՀ դրամ:
1.4 Բաժին 10, խումբ 04, դաս 01, ծրագիր 55, 210002- «Ընտանիքի անդամներ և զավակներ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4729 (այլ նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածին 300.0 հազար դրամ:
1.5 Բաժին 06, խումբ 04, դաս 01, ծրագիր 51, 210002- «փողոցային լուսավորվածություն» գործառնական դասակարգման 4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին 2750.0 հազար դրամ՝ Ջերմուկ քաղաքային բնակավայրի փողոցային լուսավորվածության համար 2500.0 հազար ՀՀ դրամ, Գնդեվազ գյուղական բնակավայրի համար՝ 250.0 հազար ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները կատարվել են «4237 (ներկայացուցչական ծախսեր տնտեսագիտական հոդվածում, պայմանավորված են պարտվիրակությունների ընդունելության, գիշերակացի, օրապահիկի ծախսերը հոգալու նպատակով. 4729, 4727, 4726 (հուղարկավորության, կրթական, մշակութային, սպորտային, այլ նպաստներ բյուջեից, սոցիալական արտոնություններ ոլորտում) տնտեսագիտական հոդվածներում՝ դիմումատուների քանակի ավելացմամբ, 4212-(էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածով՝ լամպերի և ժամային գոտիների ավելացմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը