|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունվարի 2018 թվականի N 3-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի բյուջեի վարչական մասի 2018 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 4289926.1 (չորս միլիոն երկու հարյուր ութսունինը հազար ինը հարյուր քսանվեց դրամ 10 լումա) դրամ գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա հարկային և էներգետիկ պարտավորությունների մարմանը, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը` 249505018.9 (երկու հարյուր քառասունինը միլիոն հինգ հարյուր հինգ հազար տասնութ դրամ 90 լումա) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|