«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ և Կեչուտ գյուղերի բնակչության հողերի՝ չվճարված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի նվազեցման մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.3. Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 60-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման իրականացման կարգը սահմանելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.5. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.6. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Ամառանոցային փողոցի N 2/1 հասցեում գտնվող հողամասը Դավիթ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 6-րդ փակուղու N 10 հասցեում գտնվող հողամասի հետ փոխանակելու համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.8. Իտալիայի Հանրապետության Տրևիզո գավառի Ազոլո և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքների միջև բարեկամության համաձայնագիր կնքելուն համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.9. Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող Ամառանոցային փողոցի N 2/1 հասցեում գտնվող անտառային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և Ջերմուկ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: