Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2020 թվականի N 14-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ի N 66-Ա ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 78-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով՝

1. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 13-ի «Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղում գտնվող համայնքային սեփականության հողամասերը վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին» N 66-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման վերնագրում և 1-ին ու 2-րդ կետերում «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման» բառով,

բ) որոշման 1-ին և 2-րդ կետերում «վարձակալությամբ» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով,

գ) որոշման 1-ին և 2-րդ կետերում «վարձակալմամբ» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով,

դ) որոշման վերնագրում «տարեկան» բառը փոխարինել «ամսական» բառով:

2. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Ջերմուկ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին» N 78-Ա որոշման 1-ին կետում «համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց, շենք N 8)» բառերը փոխարինել «Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի 1/Ա (նոր հասցեն՝ ք. Ջերմուկ,Երևանյան խճուղի 1-ին փակուղի N 1) հասցեում գտնվող «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության Ջերմուկի կապի մասնաճյուղի շենքում» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner