Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի դրույթները՝
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 16-ի «Ջերմուկ համայնքում «Համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 112-Ա որոշումը` համաձայն հավելված 1-ի։
2․ Հաստատել Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելված 2-ի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։