«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 17-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի ղեկավարի հաղորդումը 2019 թվականի առաջին եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. Ջերմուկ համայնքի 2018 թվականի հաշվապահական հաշվեկշիռը և համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթուղթը հաստատելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.3. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցների համար գույք ձեռք բերելու նպատակով դրամական հատկացում կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.4. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 23-ի N 4-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.5. Հուղարկավորության կազմակերպման համար տրամադրված սոցիալական օգնության մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.6. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հանդիսությունների սրահի օգտագործման պայմանները սահմանելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.7. Դրամական հատկացումներ կատարելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.8. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.9. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.10. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.11. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի N 35-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.12. «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» և «Ջերմուկ համայնքի արվեստի N 2 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների պաշտոններում նշանակելու համար Ջերմուկ համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուներին համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.13. Ջերմուկ քաղաքում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման նպատակով դրամական հատկացում կատարելու մասին.
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.14. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 9/5 հասցեում գտնվող արհեստական լճակի վարձակալմամբ օգտագործելու ժամկետը երկարաձգելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.15. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող «Անտառային ձայներ» կիսաքանդ սրճարանը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: