Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 57-Ա
 

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության կողմից տրված համաձայնությունը՝

1․ Ջերմուկ քաղաքի Վ․ Սարոյան փողոցից դեպի ջրվեժ գնացող ճանապարհի աջակողմյան հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման  բաց հարթակում  կազմակերպել ավտոկայանատեղի՝ դրա սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնելով երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը հաստատվել են Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 76-Ն որոշմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner