«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝
1. Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 22319,827 հազար ՀՀ դրամով, որից՝
ա) 10066,955 հազար ՀՀ դրամն ուղղել «06-01-01-բնակարանային շինարարություն» գործառնական դասակարգման «4637-ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի 2022 թվականի հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, միաժամանակ՝ նույն գործառնական և տնտեսագիտական դասակարգումներով «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի ծախսերի կատարման նախահաշվից նվազեցնելով 3562,98 հազար ՀՀ դրամ:
բ) 2434,375 հազար ՀՀ դրամն ուղղել «06-03-01-ջրամատակարարում » գործառնական դասակարգման «4511- սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական, համայնքային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ ««Համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի 2022 թվականի հունիս- դեկտեմբեր ժամանակահատվածի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, միաժամանակ նույն գործառնական և տնտեսագիտական դասակարգումներով «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում » ՀՈԱԿ-ի ծախսերի կատարման նախահաշվից նվազեցնելով 1713,250 հազար ՀՀ դրամ:
գ) 1386,725 հազար ՀՀ դրամն ուղղել «06-04-01-արտաքին լուսավորվածության ցանցի սպասարկում » գործառնական դասակարգման «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի 2022 թվականի հունիս- դեկտեմբեր ժամանակահատվածի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, միաժամանակ նույն գործառնական և տնտեսագի– տական դասակարգումներով «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի ծախսերի կատարման նախահաշվից նվազեցնելով 1572,4 հազար ՀՀ դրամ:
դ) 8646,375 հազար ՀՀ դրամն ուղղել «05-06-01-կանաչ տարածքների պահպանում » գործառնական դասակարգման «4637-ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի 2022 թվականի հունիս- դեկտեմբեր ժամանակահատվածի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար՝ միաժամանակ նույն գործառնական և տնտեսագիտական դասակարգումներով «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի ծախսերի կատարման նախահաշվից նվազեցնելով 5837,2 հազար ՀՀ դրամ:
ե) 11119,667 հազար ՀՀ դրամն ուղղել «05-01-01-աղբահանություն և սանիտարական մաքրում » գործառնական դասակարգման «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի 2022 թվականի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար:
զ) 1140,060 հազար ՀՀ դրամն ուղղել «06-02-01-համայնքների զարգացում» գործառնական դասակարգման «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի 2022 թվականի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար:
է) 211,5 հազար ՀՀ դրամն ուղղել «04-07-03-զբոսաշրջության զարգացում» գործառնական դասակարգման«4637 ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում »ՀՈԱԿ-ի 2022 թվականի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։