Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 52-Ա որոշման մեջ՝
ա) կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «3. Բագրատյան Արտակ» բառերը փոխարինել «3. Բաբաջանյան Սանասար» բառերով,
բ) կատարել լրացում՝ որոշման 1-ին կետի «բ» ենթակետը լրացնել նոր՝ հետևյալ ենթակետերով՝
«4. Սաֆարյան Արա (Ջերմուկի ՍԱՏԲ պետ)՝ համաձայնությամբ 5. Վարդանյան Ստեփանոս (համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ)
6. Քոլայան Արևհատ (Ջերմուկի Մ. Գորկու անվան դպրոցի ուսուցչուհի, «Ապագայի շողեր» ՀԿ նախագահ)՝ համաձայնությամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: