«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին համապատասախն և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 21.06.2017 թ. N 60 դրական եզրակացությունը
1. Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման հավելված 1-ում ներկայացված գյուղատնտեսական նշանակության 32,84252 հա ընդհանուր մակերեսով 5 (հինգ) միավոր հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ:
2.Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման հավելված 2-ում ներկայացված գյուղատնտեսական նշանակության 42,722535 հա ընդհանուր մակերեսով 9 (իննը) միավոր հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: