Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով սոցիալական, առողջապահության, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1․ Ջերմուկի համայնքի 2021 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական աջակցություն տրամադրել Ջերմուկ համայնքի հետևյալ բնակիչներին՝
Վանիկ Աղաբեկյանին՝ 3 300 000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) դրամի չափով
Բագրատ Հախվերդյանին՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամի չափով
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։