«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 16.01.2013 թ. թիվ 1 դրական եզրակացությունը
1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից 7,43 հա (կադաստրային ծածկագրեր՝1,77 հա՝ 208-033, 5,56 հա՝ 208-034, 0,10 հա՝ 208-080) փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա՝պտղատու այգի հիմնելու համար (հողատեսքը՝ բազմամյա տնկարկների):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: