|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2017 թվականի N 73-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ N 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԴԱՎԻԹ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ 6-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ N 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով 1.Հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համաձայնություն տալ քաղ. Դավիթ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք`2016 թվականի ապրիլի 21-ին տրված N 21042016-10-0033 վկայական) Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 6-րդ փակուղու N 10 հասցեում գտնվող 915 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Ամառանոցային փողոցի N 2/1 հասցեում գտնվող 915 քառակուսի մետր մակերեսով համարժեք հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -7 ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|