«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան
1. Ջերմուկ համայնքի բյուջեի վարչական մասի 2022 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 23,543,001.7 (քսաներեք միլիոն հինգ հարյուր քառասուներեք հազար մեկ դրամ 70 լումա) գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա՝ էներգետիկ, կապի, կոմունալ, մասնագիտական և հարկային պարտավորությունների մարմանը, ապրանքանյութական արժեքների, պաշարների ձեռք բերմանը, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 177,120,078.1 (մեկ հարյուր յոթանասունյոթ միլիոն հարյուր քսան հազար յոթանասունութ դրամ 10 լումա) գումարն ուղղել կապիտալ ծախսերի (սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում որպես համայնքի ներդրում) համաֆինանսավորմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: