«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի , 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և հաշվի առնելով ս/թ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրությունը՝
1. Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ/տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 3000.0 հազար ՀՀ դրամով, որից՝
ա) 2000.0 հազար ՀՀ դրամն ուղղել բաժին 02, խումբ 05. դաս 01, ծրագիր 51, 210002- «Պաշտպանություն -այլ դասին չպատկանող» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4266-առողջապահական և լաբորատոր նյութեր», «4264- տրանպորտային նյութեր», «4267-կենցաղային և հանրային սննդի նյութեր», «4269-այլ նպատկային նյութեր», «4729- այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական հոդվածներին՝ համապատասխանաբար 200.0 հազար ՀՀ դրամ, 600.0 հազար ՀՀ դրամ, 500.0 հազար ՀՀ դրամ, 300.0 հազար ՀՀ դրամ և 400.0 հազար ՀՀ դրամ,
բ) 1000.0 հազար ՀՀ դրամն ուղղել նույն գործառնական դասակարգման «4819- նվիրատվություն շահույթ չհետապնդող այլ կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին մասնակցելու համար․ Ջերմուկ համայնքի անունից 1000000 (մեկ միլիոն) դրամ նվիրաբերել Հիմնադրամի՝ ՀՀ Կենտրոնական բանկի 103003240159 հաշվեհամարին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։