«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներին համապատասխան՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 20-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող ուղղակի վարձակալության տրվող ավտոտնակների, բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին» N 42-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա․ որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ բնակելի, ոչ բնակելի տարածքները և ավտոտնակները վարձակալության իրավունքով տրամադրելու, վարձավճարների չափը սահմանելու մասին»,
բ․ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`3.1-ին կետով՝ «3․1․Համաձայնության տալ Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքը՝ բնակելի, ոչ բնակելի տարածքները և ավտոտնակները ուղղակի վարձակալության (առանց մրցույթի) տրամադրելու վերաբերյալ Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սահմանելով, որ վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Ջերմուկ համայնքի ղեկավարը»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։