Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 52-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1․ Ջերմուկի համայնքի 2024 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի բնակիչ Արթուր Սպարտակի Հակոբյանին և 300 000 (երեք հարյուր հազար) դրամ՝ Սեդրակ Շամիրի Ասատրյանին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։