Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 4-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2017 թվականի N 4-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի համայնքների միության» գործադիր տնօրեն Ն.Լափաուրիի 16.11.2016թ. թիվ ԵՆ-1611/1144 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

1. Հաշվի առնելով, որ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհուրդը 2016 թվականի նոյեմբերի 9-ի նիստով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգակին Ժողովի կողմից 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարած փոփոխությունները, կայացրել է արձանագրային որոշում Հայաստանի համայնքների միությանը խոշորացված նախկին համայնքների անդամակցությունն օրենքի ուժով դադարեցնելու մասին՝ տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի միավորված  Ջերմուկ  համայնքին անդամակցել «Հայաստանի Համայնքների Միություն» իրավաբանական անձանց միությանը:

2. Հայաստանի Համայնքների Միությանը տարեկան պարբերականությամբ փոխանցել  անդամության  հաշվարկված վճարը՝ մեկ բնակչի հաշվով տարեկան 10 դրամի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner