Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 28-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 49-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման 1-ին կետում
1) «Ս. Մարգարյան - համայնքի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ․ Սարգսյան– համայնքի ղեկավարի առաջին տեղակալ» բառերով
2) «Ա. Գևորգյան» բառերը փոխարինել «Մ․ Այվազյան» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։