Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 52-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ որոշման 1-ին կետի «բ» ենթակետը լրացնել նոր՝ հետևյալ ենթակետերով՝
«4. Սաֆարյան Արա (Ջերմուկի ՍԱՏԲ պետ)՝ համաձայնությամբ 5. Վարդանյան Ստեփանոս (համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ)
6. Քոլայան Արևհատ (Ջերմուկի Մ. Գորկու անվան դպրոցի ուսուցչուհի, «Ապագայի շողեր» ՀԿ նախագահ)՝ համաձայնությամբ»:
2. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին» N 11-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 2-րդ կետում «670 000 (վեց հարյուր յոթանասուն հազար)» թիվը փոխարինել «50 000 (հիսուն հազար)» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: