Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 87-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2018 թվականի N 87-Ա

«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆՈՒՀ» ԵՎ «ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով

1. Ջերմուկ  համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3  հասցեում գտնվող վարչական շենքը՝ 1532,43 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 5929 քմ  ընդհանուր մակերեսով, ինչպես նաև Կեչուտ գյուղի 8-րդ փողոցի N 3/1 հասցեում գտնվող վարչական շենքի 341,25 քմ ընդհանուր մակերեսով տարածքը, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝  «Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:

2. Գնդեվազ համայնքի (իրավահաջորդը՝ Ջերմուկ համայնք) սեփականություն հանդիսացողԳնդեվազ գյուղի 8-րդ փողոցի 1-ին փակուղու N 3 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 468,45 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 9333,3 քմ  ընդհանուր մակերեսով, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝  «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Կողմ -7

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.44 Կբ)
Կարգավիճակ՝շարադրվել է նոր խմբագրությամբ
Կարգավիճակի հիմք՝31․01․2023, N 8-Ա
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner