«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչների դիմումները և դրանց հիման վրա համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատող) կողմից կազմված սոցիալական դեպքի վարման գործերը՝
1. Ջերմուկի համայնքի 2019 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություններ տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝
Ռաֆիկ Ստեփանյան՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ
Մարիամ Վարդանյան՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Մելադա Առաքելյան՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Սամվել Բադասյան՝ 120 000 (հարյուր քսան հազար) դրամ
Արթուր Գրիգորյան՝ 70 000 (յոթանասուն հազար) դրամ
Զորիկ Վարդանյան՝ 120 000 (հարյուր քսան հազար) դրամ
Սուսաննա Վիրաբյան՝ 120 000 (հարյուր քսան հազար) դրամ
Սևան Վարդանյան՝ 80 000 (ութսուն հազար) դրամ
Իզաբելա Ղազարյան՝ 80 000 (ութսուն հազար) դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: