Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի՝ այլ միջոցների ներգրավմամբ Ջերմուկ համայնքում կայուն զարգացում ապահովելու նպատակով ծրագրերի մշակման և իրականացման առաջարկությունը՝
1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի ղեկավարի` Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու, դաշնագիր ստորագրելու և «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» (ԿԷԶԳԾ) մշակմանն ու իրականացմանը աջակցելու վերաբերյալ առաջարկությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 29-ի «Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին» թիվ 37-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: