Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի
1. Ջերմուկի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/1 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի 2-րդ հարկի ոչ բնակելի գրասենյակային տարածքը՝ 38,6 քմ ընդհանուր մակերեսով, վարձակալության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Ջերմուկի տարածքային բաժնին՝ ամսական վարձավճարի չափ սահմանելով 40 000 (քառասուն հազար) դրամ, ժամկետը՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Ջերմուկ համայնքի ղեկավարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: