«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետին, 69-րդ հոդվածի 1-ին պարբերության, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան
1. Ընդունել ի գիտություն Ջերմուկի համայնքի ղեկավարի հաղորդումը 2016 թվականի երրորդ եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն Ջերմուկի համայնքի ղեկավարի հաղորդումը 2016 թվականի երրորդ եռամսյակի Ջերմուկի միավորված համայնքի բյուջեի կատարման ընթացքի մասին՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: