Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին կետով՝
1. «Ջերմուկի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ զոհված ազատամարտիկներին նվիրված ստենդի հիմնանորոգման աշխատանքների կատարման համար նվիրաբերել անհրաժեշտ գույք և ծառայություններ՝1 657 500 (մեկ միլիոն վեց հարյուր հիսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ընդհանուր գումարային արժեքով:
2. Ջերմուկ համայնքի «Հերհերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին կից գործող նախակրթարանին նվիրաբերել ամենօրյա կիրառման անհրաժեշտության սպասք՝ 190.000 (հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ ընդհանուր գումարային արժեքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: