Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի
1. Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկի ոչ բնակելի գրասենյակային տարածքը՝ 45,2 քմ ընդհանուր մակերեսով վարձակալության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Ջերմուկ» սպասարկման գրասենյակին՝ տարեկան վարձավճարի չափ սահմանելով 120 000 (հարյուր քսան հազար) դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Ջերմուկ համայնքի ղեկավարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: