«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝
1. Համաձայնություն տալ՝
ա/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0285-0017 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող (վկայական՝ 17112023-10-0023) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,0605 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 35 000 (երեսունհինգ հազար) դրամ
բ/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0285-0018 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող (վկայական՝ 17112023-10-0028) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,05976 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 35 000 (երեսունհինգ հազար) դրամ,
գ/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0285-0019 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող (վկայական՝ 22112023-10-0001) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,0596 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 35 000 (երեսունհինգ հազար) դրամ
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։