Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2024 թվականի N 12-Ա

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերովՋերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի  N 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 52-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1․ Ջերմուկի համայնքի 2024 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի հետևյալ բնակիչներին՝ 

Երվանդ Գրիգորյանին՝ 100 000 (հարյուր հազար) դրամ

Վարդիթեր Մովսիսյանին՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ

Գյուլվարդ Գասպարյանին՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ

Գարիկ Խանամիրյանին՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ

2․ Հաշվի առնելով Ջերմուկի քաղաքի «Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական հանրակրթական ուսումնական հաստատութուն»  ՊՈԱԿ-ի  տնօրենի դիմում-խնդրանքը՝ Ջերմուկ համայնքի վարչական  բյուջեից  «9-2-2-51 -հիմնական ընդհանուր կրթություն» գործառնական դասակարգմամբ «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածով 2023-2024 թթ. ուսումնական տարվա  երկրորդ կիսամյակի համար դպրոցին  հատկացնել 1228800 /մեկ միլիոն երկու հարյուր քսանութ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ՝ Ջերմուկ քաղաքի տարբեր  թաղամասերից աշակերտների տեղափոխումը կազմակերպելու  նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -1

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner