Այսօր: Կիրակի, 28 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մարտի 2017 թվականի N 30-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ,ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ի N 66-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ  և 48հոդվածներով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 139 -Ն որոշումը, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ս/թ փետրվարի 14-ի N 1 դրական եզրակացությունը

1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող 401,243 հա ընդհանուր մակերեսով արդյունաբերական նպատակային նշանակությամբ   հողամասերը, որոնք ընդգրկված են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության  լեռնահատկացման սահմաններում, առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  տրամադրել   ընդերքօգտագործման իրավունք ունեցող  վերը նշված ընկերությանը: Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասի հողակտորների ցանկը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի գինը սահմանել  167 000 (հարյուր վաթսունյոթ հազար) դրամ՝ 1 հեկտարի համար, ժամկետը՝ 2034 թվականի հունվարի 1-ը, նպատակը՝ արդյունաբերական օբյեկտներ կառուցելու համար:

3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան չեղյալ ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու մասին» N 66-Ա որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.79 Կբ)
(23.59 Կբ)
Կարգավիճակ՝կատարվել են փոփոխություններ
Կարգավիճակի հիմք՝30.03.2017 թ. N 43-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner