«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 25-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը՝
1․1․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի փոփոխություններ հաստատելու՝ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ Ջերմուկ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման փուլի գործընթացը կազմակերպելու՝ առաջարկված ծրագրերին, քվեարկության արդյունքում ընտրված առաջարկներին հավանություն տալու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։