Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 74-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2 կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգծված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման 2-րդ կետը՝
1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում՝ Հերհեր գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,01783 հա մակերեսով ջրային նշանակության հողամասը, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-3001-0007, մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 40000 (քառասուն հազար) դրամ, ժամկետը՝ 2044 թվականի հոկտեմբերի 1-ը, նպատակը՝ ջրատնտեսային, արդյունաբերական, կամ էներգետիկ կարիքների բավարարումն ապահովող օբյեկտի շինարարության և շահագործման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրավնից: