«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 28-րդ ենթակետերի և 28-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան
1. Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 60-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետում «357 750» թիվը փոխարինել «332 750» թվով.
բ) Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Չեղյալ ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի «Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 60-Ա որոշման հավելված 2-ում փոփոխություններ կատարելու մասին» N 10-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորող օրվանից և տարածքվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: