«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 4)․
1․1․ Եկամուտների գծով` 828,637 հազար դրամ.
1․2․ Ծախսերի գծով՝ 828,637 հազար դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի
1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: