«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 22-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի զարգացման ծրագրեր ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս. Վարդանյան
1.2 Ջերմուկ համայնքի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգը ամբողջությամբ չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին․
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Ս. Պապոյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: