Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի՝ 1․ Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 173-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ լրացումը կատարելու համար անվանացանկի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով՝ «6․աշխատակազմի գլխավոր մասնագետ»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |