Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով ավագանու անդամ Արմենուհի Սաֆարյանի՝ Ջերմուկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահին ուղղված դիմումը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Ջերմուկ համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին» N 91-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 1-ին կետում «Արմենուհի Սաֆարյանի» բառերը փոխարինել «Մխիթար Այվազյանի» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|