«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներ դրույթներով՝ 1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 51-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 22-ին: |