Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 6-րդ և 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ 1․ «Ջերմուկ համայնքի Շ․ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ (այսուհետ՝ ՀՈԱԿ) հաճախող թվով չորս աշակերտի պետպատվերի ուսման կրճատված վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՈԱԿ–ի բյուջեն ավելացնել՝ հատկացնելով 72624 (յոթանասուներկու հազար վեց հարյուր քսանչորս) դրամ՝ այդ աշակերտներին անվճար սովորելու հնարավորություն տալով։
2․ Աշակերտների թվի աճով պայմանավորված դրույքաչափերի ավելացման հետ կապված Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հավելված 2-ի ««Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ» բաժինը (ՀՈԱԿ–ի հաստիքացուցակը) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |