«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի , 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ 1. Ջերմուկ համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ/տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 43.5 մլն ՀՀ դրամով, որից՝
ա) 40.0 մլն ՀՀ դրամն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի զարգացման հնգամյա և տարեկան աշխատանքային պլաններով 2022 թվականին նախատեսվելիք սուբվենցիոն (կապիտալ ծախսերի ) ծրագրերի և միջոցառումների իրականացման համար:
բ) 3500.0 հազար ՀՀ դրամն ուղղել «05-01-01-աղբահանություն և սանիտարական մաքրում» գործառնական դասակարգման «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին » տնտեսագիտական հոդվածին՝ «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում« ՀՈԱԿ-ի աշխատակազմին դրամական պարգևատրմամբ խրախուսելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |