Այսօր: Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 70-Ա


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ ՏՐԱԿՏՈՐԸ ԵՎ ԿՑՈՐԴՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և  հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1․ Տալ համաձայնություն Ջերմուկի համայնքապետարանի հաշվեկշռում առկա Беларус 82.1 մակնիշի անիվավոր  տրակտորը, խոտի մամլիչը և խոտ հավաքող 5-М  (3 միավոր) մեքենա-մեխանիզմները (այսուհետ՝ շարժական գույք) յուրաքանչյուր տարվա մայիս–սեպտեմբեր ամիսներին Գնդեվազ գյուղի բնակիչ Հայրապետ  Մկրտչյանին վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը՝ վարձավճարի չափը սահմանելով նշված ժամանակաընթացքի համար 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը՝ համայնքի բյուջեի եկամուտների հավելյալ աղբյուր ունենալը։

 2․  Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Գնդեվազ գյուղի բնակիչ Հայրապետ  Մկրտչյանի հետ  կնքելու շարժական գույքի վարձակալության տրամադրման պայմանագիր։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner