Այսօր: Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 36-Ա


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներին համապատասխան, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝

1. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Ջերմուկի համայնքապետարանի, Վայոց ձոր թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համագործակցությամբ Վայոց ձորի մարզի համայնքների երիտասարդների համար կազմակերպվող «Երիտասարդական համախմբում» խորագրով հավաքներին Ջերմուկ համայնքի երիտասարդների մասնակցությունն ապահովելու նպատակով՝ ըստ անհրաժեշտության՝ համայնքապետարանի կողմից նշանակված պատասխանատու անձի ներկայացրած հիմնավոր հաշվարկ-փաստաթղթերի հիման վրա համապատասխան գումարի չափով ավելացնել  համայնքի 2022 թվականի բյուջեի «08-4-1-51- երիտասարդական ծրագրեր» գործառնական դասակարգման «4229-այլ տրանսպորտային ծախսեր» տնտեսագիտական հոդվածը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է «Երիտասարդական համախմբում» խորագրով հավաքների մեկնակման օրվանից ծագած հարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner