Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 37-րդ և 84-րդ հոդվածները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

1. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեում հատկացնել հինգ միլիոն ՀՀ դրամ՝ 2023 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու նպատակով:

2. Սահմանել, որ՝

1) մասնակցային բյուջետավարման գործընթացի իրականացման համար կիրառելի են  բյուջետային օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառնական ոլորտները՝  համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի համար:

2) մասնակցային բյուջետավարման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի բնակիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մեդիա խմբեր, հիմնադրամներ և քաղաքացիների այլ խմբեր)

3) մասնակցային բյուջետավարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։

3. Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանում, բյուջեում և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում՝ համայնքի բնակիչների կողմից քվերակության արդյունքում ընտրված առաջարկը (ները) ներկայացնելով ավագանու հավանությանը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner