Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Ջերմուկի համայնքի 2022 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի հետևյալ բնակիչներին՝
Վարդան Բայաթյանին՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Արմեն Հարությունյանին․՝ 300 0000 (երեք հարյուր հազար) դրամ
Արման Խուդոյանին՝ 300 0000 (երեք հարյուր հազար) դրամ
Սարինե Հակոբյանին՝ 300 0000 (երեք հարյուր հազար) դրամ
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |