Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սամվելի Դանիելյանի հայտը (մտից՝ N 229, 2025 թվականի փետրվարի 11)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սամվելի Դանիելյանին տալ 2025 թվականի ընթացքում Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 27 հասցեում գտնվող «Ջերմուկ Հոթել» ՍՊ ընկերությանը պատկանող բարի և առևտրի գործունեության համար նախատեսված տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 19):
2. Անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սամվելի Դանիելյանին պարտավորեցնել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի 900365031336 հաշվեհամարին` 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սամվելի Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի եռամսյակային վճարումների առկայության դեպքում ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: