Ղեկավարվելով ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16–ի N 1531-Ն որոշմամբ՝
1․ Դադարեցնել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ջերմուկի տարածքային բաժնի գործունեությունը։
2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 51-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ դադարեցնել որոշմամբ հաստատված հավելվածի «3.3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԲԱԺԻՆ» գլխի գործողությունը և ճանաչել ուժը կորցրած։
3․ Հաստատել սույն որոշման 2-րդ կետով «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 17-ից։