Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 4-րդ մասի՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N 96-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Հաստատել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրությունը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։