Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ 1․ Հաշվի առնելով, որ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սևակ Մկրտչյանը վայր է դրել մանդատը՝ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Ջերմուկ համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունը հաստատելու մասին» N 94-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 1-ին կետում ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սևակ Մկրտչյանի» արտահայտությունը փոխարինել ««Մեր համայնքը» խմբակցության ղեկավար Ազատ Հովակիմյանի» արտահայտությամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |