Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Ջերմուկ համայնքի ավագանու «ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ավագանու որոշման նախագծի հանրային քննարկմանը
1․ Իրավականակտիանհրաժեշտությունը
«Ջերմուկ համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշմաննախագծիընդունմանանհրաժեշտությունըպայմանավորվածէ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերիպահանջների կատարումով։
2․Ընթացիկիրավիճակըևխնդիրները
Վերջին շրջանում ՀՀ-ում մեծ տարածում են գտել սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, միանիվների և այլ նմանատիպ ինքնագլորների (այսուհետ՝ Ինքնագնաց) օգտագործումը։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածով օրենսդիրը կարգավորել է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները՝ ամրագրելով, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև՝ նշված հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանում է համայնքի ավագանին։
Համայնքի տարածքում ինքնագնացների անվտանգ շահագործումն ապահովելու համար որոշման նախագծով ներկայացվում է դրանց շարժունակության թույլատրելի և արգելված վայրերը:
3․ Իրավականակտիկիրառմանդեպքումակնկալվողարդյունքը
«Ջերմուկ համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծըընդունելուարդյունքումակնկալվումէ բարձրացնել համայնքի տարածքում ինքնագնացներով երթևեկության անվտանգության մակարդակը:
4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Ջերմուկ համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է ապահովելու համայնքի տարածքում ինքնագնացներով երթևեկության անվտանգության մակարդակը, ինչպես ինքնագնացները շահագործողների, այնպես էլ՝ հետիոտների անվտանգության հետ կապված հարաբերությունները։
Կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:
2024 թ. դեկտեմբերի 2-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8։
Հանրային քննարկմանը կարող եք մասնակցել նաև www.e-draft.am կայքում՝